Wednesday, March 18, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ ԿԲԱՑՎԻ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»

«ԱԶԳ» 17-3-2009- Այս մասին, ինչպես գրում է «Սաբահ» օրաթերթը, հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ պատգամավոր Շյուքրյու Էլեքդաղը: Սակայն այս հայտարարությունը հերքել է Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր Նուրսունա Մեմեջանը: Օրեր առաջ թուրքական խորհրդարանը ԱՄՆ էր գործուղել մի պատվիրակություն, որի կազմում տեղ էին զբաղեցրել ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորներ: Պատվիրակության անդամները ԱՄՆ-ում հանդիպումներ էին ունեցել Կոնգրեսի մի շարք անդամների, պետքարտուղարության ներկայացուցչի, ինչպես նաեւ 12 հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքական կողմը ընդգծել է, որ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության փաստի ընդունումը բացասաբար կազդի երկու երկների միջեւ սկսված գործընթացի վրա: Թուրքական պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ում գործող 12 հրեական կազմակերպությունների ղեկավարները հայտարարել են, թե այս անգամ չեն աջակցի Թուրքիային Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը կանխելու գործընթացին:

No comments: