Wednesday, March 18, 2009

Ֆասիեն հաստատում է, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ Պրահայում

HayInfo. 16-3-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան նախքան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ–ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։ Նրա խոսքերով՝ միջնորդների՝ տարածաշրջան ժամանելու կոնկրետ ժամկետը դեռևս հայտնի չէ։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա Ֆասիեն նշել է, որ այն կարող է կայանալ մայիսի սկզբին Պրահայում, որտեղ անցկացվելու է «Արևելյան համագործակցության» ծրագրին նվիրված գագաթաժողովը։ «Նախագահները դեռևս չեն հաստատել , որ հանդիպելու են հենց այնտեղ, սակայն դա առավել հավանական տարբերակներից մեկն է», – ասել է Ֆասիեն։ Նշենք, որ ադրբեջանական մամուլում վերջին օրերին հաճախ են լուրեր շրջանառվում այն մասին, որ երկու երկրների նախագահների հանդիպումը կկայանա հենց Պրահայում։ Նշվում էր նաև, որ Ռուսաստանը պատրաստ է հանդիպումը կազմակերպելու համար տրամադրել Չեխիայում իր դեսպանատան տարածքը։

No comments: