ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը հնարավոր է` սկսվի ապրիլին: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հիշեցնելով, որ այդ գործարքի վերաբերյալ պայմանագիրն արդեն կնքվել է, եւ դրա կետերին համապատասխան իրականացվում են աշխատանքներ՝ հնարավորինս շուտ էլեկտաէներգիայի առաքումն սկսելու համար:
Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ` էլեկտրաէներգիայի արտահանումը կսկսվի, երբ ավարտվեն անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները: Հնարավոր է` դրանք ավարտին հասցվեն արդեն ապրիլին, եթե եղանակային առումով կրկին խնդիրներ չառաջանան: Անդրադառնալով այն հարցին, ըստ որի` Թուրքիան հերքում է էլեկտրաէներգիայի գործարքի վերաբերյալ լուրերը, Ա. Մովսիսյանն ընդգծեց, որ «ամեն դեպքում տեխնիկական խնդիրները լուծելուց հետո պայմանագիրը կյանքի կկոչվի»:
Ապրիլի 1-ից Հայաստան ներմուծվող գազի գնի փոփոխությունները, նախարարի խոսքով, բնականաբար, կազդեն Թուրքիա արտահանվելիք էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
Saturday, March 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment