Wednesday, March 18, 2009

Ադանայի հայերի ջարդերին նվիրված սիմպոզիումը տեղի կունենա ոչ թե Լոնդոնում, այլ Ստամբուլում

HayInfo. 16-3-2009- Ադանայի հայ բնակչության կոտորածի 100-ամյակին նվիրված Միջազգային սիմպոզիումը, որը պետք է տեղի ունենար մարտի 28-ին Լոնդոնի տնտեսության դպրոցում, տեղափոխվել է նոյեմբերի 6-7 Ստամբուլի Սաբանչի համալսարան: Այդ մասին հաղորդել են Լոնդոնի Կոմիտասի Ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանի խոսքով, սիմպոզիումի անցկացումը Ստամբուլում մի հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել: «Ադանայի ջարդերը օսմանյան պատմության մի մասն են, եւ Թուրքիայում արդեն մեծ հետաքրքրություն կա այդ սիմպոզիումի հանդեպ: Մենք ծրագրում ենք ընդլայնել սիմպոզիումին մասնակցելու ցանկություն հայտնած թուրք գիտնականների կազմը»,- ընդգծել է Սարաֆյանը:Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net1909թ. ապրիլյան ջարդերի ժամանակ Ադանայում ոչնչացվեց մոտ 30 հազար հայ, որոնք կազմում էին քաղաքի հիմնական բնակչությունը: Ադանայի ջարդերը ամենախոշորն էին սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք` 1896-97թթ. իրագործված կոտորածներից հետո, որոնց ժամանակ կոտորվեց 300 հազար հայ` Օսմանյան կայսրության քաղաքացի:

No comments: