Wednesday, March 18, 2009

Լևոն Տեր-Պետրոսյանի մակարդակի քաղաքական գործիչը չի աշխատի որպես քաղաքապետ, կարծում է Տիգրան Կարապետյանը

HayInfo. 17-3-2009- «Իշխանություններն ու ընդդիմությունն այնքան նման են իրար, ասես մի մորից լինեն»,- այսօր նշել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Պատասխանելով Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուների մասին հարցին՝ Կարապետյանը նշել է, որ ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր լրատվամիջոցները ոչինչ չեն ասել իր թեկնածության առաջադրման մասին։ Նա «նոռմալ» է համարել ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոյսանի թեկնածության առաջադրումը քաղաքապետի ընտրություններին, սակայն հավելել է, որ «այն մակարդակի քաղաքական գործիչը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է, քաղաքապետ չի լինի»։ Տիգրան Կարապետյանին զարմացրել է Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը, ով գտնվում է ՀԱԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում։ «Հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը տանում է երկրորդ համարով Դեմիճյանին»,- նշել է «Ժողովրդական» կուսակցության առաջնորդը։ Նա հայտարարել է, որ Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը «ամբողջովին իշխանական» է և մեղադրել է վերջինիս իշխանությունների հետ համագործակցության մեջ։ Անդրադառնալով խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության միաձուլմանը՝ Կարապետյանը նշել է, որ եթե այսօր երկու ընդդիմադիր ուժերը չեն միանում են, ապա «դա ֆիկցիա» է և «Ժառանգությունը» «ընդդիմություն չէ»։

No comments: