Wednesday, March 18, 2009

Սահմանը բացելու վերաբերյալ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցություններն ավարտական փուլում են, ասել է թուրք պատգամավորը

HayInfo. 17-3-2009- ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ճանապարհը փակելուն ուղղված ջանքերը թուրքական լոբբին այս տարի հիմնականում կառուցում է այն փաստարկի վրա, որ բանաձևը կկանգնեցնի հայ-թուրքական հարաբերություններում առկա բարելավումը և կրկին կսառեցնի հաշտեցման գործընթացը: Այդ մասին հաղորդում է «Կապիտալ» օրաթերթ Հայ-թուրքական սահմանը կբացվի Թուրքիայում մարտի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները։ Ինչպես թուրքական «Սաբահ» թերթին ասել է ԱԶԿ պատգամավոր Շյուքրու Էլեկդաղը, պատգամավորներն այսպիսի հայտարարություն են արել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին նվիրված քննարկումներում: ԱԶԿ պատգամավոր Նուրսունա Մեմեջանը հերքել է իր գործընկերոջ հայտարարությունը, սակայն հաստատել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցություններն ավարտական փուլում են: «Սակայն մենք ոչինչ չենք ասել տեղական ընտրություններից հետո սահմանը բացելու մասին»,- ընդգծել է նա:

No comments: