Wednesday, March 18, 2009

Nabucco-ն Եվրոպային էլ պետք չէ

HayInfo. 18-3-2009- EurActiv գործակալությունը հաղորդում է, որ դեպի Եվրոպա Ռուսաստանը շրջանցող գազամուղի շինարարության նախագիծը հանվել է ԵՄ-ի գերակա խնդիրների շարքից: Գերակա խնդիրների համար ԵՄ-ն պետբյուջեի չծախսած միջոցներից պատրաստ է €5 մլրդ ծախսել:Այդ մասին գրում է Կապիտալը Ի սկզբանե, Nabucco նախագիծը ներառված էր տնտեսության խթանման համաեվրոպական ծրագրի մեջ և նպատակ ուներ ամրացնել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Nabucco նախագիծը համաեվրոպական գերակա խնդիրների շարքից հանելը չի նշանակում, որ ԵՄ-ն Nabucco-ում ներդրումներ չի կատարելու: Nabucco-ն ներկայում ընդգրկվելու է «Հարավային գազային միջանցք» (Southern gas corridor) ծրագրում, որը մի շարք էներգետիկ նախագծերի իրականացում է նախատեսում Եվրոպայի հարավում: «Հարավային գազային միջանցքի» շրջանակներում ծրագրված է ներդրումներ կատարել ITGI գազամուղի մեջ, որը Էգեյան ծովից հասնելու է մինչև Իտալիա:

No comments: