Saturday, April 18, 2009

Ա. ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 19-26-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐԵՐ»

«ԱԶԳ» 18-04-2009- ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր»: Ա. Շվարցենեգերի ուղերձում մասնավորապես ասված է, որ 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվել են Կ. Պոլսի հայ համայնքի ավելի քան 200 մտավորականներՙ նրանցից շատերը մահապատժի են ենթարկվել: Դրանից հետո սկսվել են հայ ժողովրդի սարսափելի, շարունակական սպանություններն ու տեղահանությունները, որոնք տեւել են մինչեւ 1923 թվականը: Այդ տարիների ընթացքում Օսմանյան կայսրության կառավարության կողմից սպանվել է 1.5 մլն հայ, իսկ 500 հազարից ավելին` արտաքսվել հայրենիքից: Նշենք, որ ապրիլի 19-26-ը «Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր» ճանաչելու օրենքը Կալիֆոռնիայի նահանգապետն ընդունել էր չորս տարի առաջ:

No comments: