
/PanARMENIAN.Net/ 22.04.2009 - Թուրքերի մեծամասնության համար 1915թ. դեպքերը ոչնչի մասին չեն խոսում: Այդ մասին հայ-թուրքական հարաբերությունների կլոր սեղանի ժամանակ Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում (ACNIS) հայտարարեց էթնիկ հայ Վերջիհան Զիֆլիօղլուն, որը ներկայացնում է թուրքական Hurriyet Daily News-ը: «Այո, սահմանը պետք է բացվի: Բայց կարո՞ղ են արդյոք հայերը եւ թուրքերը բացել իրենց ներսում եղած սահմանը, ազատվել անցյալի բեռից: Ահա ինչու պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա շատ կարեւոր է երկու ժողովուրդների հաշտեցման համար, ավելի կարեւոր, քան նստել սպասել` կասի արդյոք Բարակ Օբաման «ցեղասպանություն» բառը, թե` ոչ: Բաց սահմաններով Հայաստանը կարող է կարեւոր երկիր դառնալ տարածաշրջանում»,- կարծում է Զիֆլիօղլուն: Նա նաեւ ընդգծեց, որ 1915-ի դեպքերում մեղավոր է ոչ միայն Օսմանյան կայսրությունը, այլ նաեւ Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք իրենց վարքով թույլ տվեցին երիտթուրքերին ոչնչացնել հայ ժողովրդին: «Ուրեմն ինչու՞ մենք` հայերս, կոչ չենք անում այդ երկրներին պատասխան տալ կատարվածի համար
Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ ապագա սերունդների համար»,- ընդգծել է նա:
No comments:
Post a Comment