Friday, April 10, 2009

«Հայկական ժամանակ». Հայաստանն ու Նամիբիան` կողք-կողքի

Tert.am. 9-4-2009- Բրիտանական “The Econmomist” ամսագիրը նախօրեին հրապարակել է աշխարհի 165 երկրներում քաղաքական անկայունության վերաբերյալ վարկանիշային զեկույց, որում Հայաստանը հայտնվել է 94-րդ հորիզոնականում՝ Նամիբիայի կողքին: Մանրամասներին տեղեկացնում է օրաթերթը։ Լուրջ հետընթաց Ըստ զեկույցի՝ ՀՀ-ն 2007թ. համեմատ լուրջ նահանջ է արձանագրել։ Երկու տարի առաջ ՀՀ քաղաքական անկայունության ինդեքսը կազմել էր 3,8 բալ, իսկ այժմ՝ 5,8 բալ. որքան բարձր է բալը, այնքան խորն է անկայունությունը։ Նման հետընթացը հիմնականում պայմանավորված է ՀՀ քաղաքական կայունության աստիճանով, իշխանությունների հանդեպ վստահության աստիճանով և կոռուպցիայի ցուցանիշներով։ ՀՀ-ում չափազանց խոցելի է գնահատվել տնտեսական վիճակը. 10 բալանոց համակարգով մեր երկիրը ստացել է 7 բալ։ Դա նշանակում է, որ մեծ է տնտեսական ցնցումների հավանականությունը, ուստի և, «The Econmomist»-ի փորձագետների գնահատմամբ, Հայաստանում գործող իշխանության համար մեծ սպառնալիք կարող են դառնալ սոցիալական ընդվզումները։

No comments: