Thursday, April 28, 2011

Սոցիոլոգ. «Եթե Ադրբեջանը կողմ է ԼՂՀ-ի ինքնավարությանը, թող վերականգնի այդ ինքնավարությունը»

«Panorama.am», 28 ապրիլի 2011: «Ադրբեջանն արդեն հասկացել է, որ դիմելով միջազգային հանրությանը նրա ամբողջականությունը ճանաչելու առումով՝ դատարկ գործ է: Հիմա նրանք նայում են հույսով ՌԴ-ին, որ նա կստիպի ՀՀ-ին զիջի տարածքները»,-այսօր ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Եթե Ադրբեջանը կողմ է ԼՂՀ-ի ինքնավարությանը, թող վերականգնի այդ ինքնավարությունը, տալով Նախիջևանի տարածքը: Եթե մենք պատրաստ ենք քննարկել որոշ տարածքների վերադարձը, ինչու՞ թույլ չտանք նախկին բնակիչներին վերադառնան և տիրություն անեն գերեզմաններին կամ գան ու մշակեն հողատարածքները»,-նշեց սոցիոլոգը և հավելեց, որ «եթե մենք գնում ենք լուծմանը, պետք է մեր ճանապարհն ինքնուրույն անցնենք: Այն հռետորությունը, որ տեսնում ենք Ադրբեջանի մոտ, ավելի է նպաստում հարցի սրմանը»:

No comments: