
Tert.am- 6-4-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրվելու ձգտումները։
Նման հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Թուրքիա կատարելիք այցից առաջ, հաղորդում է BBC-ն։
Օբամայի խոսքերով՝ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրումը կարևոր ազդանշան կլիներ իսլամական աշխարհի համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը կիրակի երեկոյան ժամանել է Անկարա։
Ինչպես սպասվում է, այցի ընթացքում Օբաման կփորձի հարթել թուրք–ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին տարիներին վատթարացել են՝ հանգեցնելով հակաամերիկյան տրամադրությունների աճին։
No comments:
Post a Comment