Thursday, April 16, 2009

Բաքուն հայ–թուրքական հարաբերությունները կապում է ղարաբաղյան հակամարտության հետ

Tert.am. 16-4-2009- «Դուք գիտեք, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները և բանակցությունները մենք դիտարքում ենք որպես այդ երկու երկրների գործ։ Մեր դիրքորոշումը միշտ կայացել է նրանում, որ մենք երբեք չենք խառնվում երկրների ներքին հարցերին։ Բայց հաշվի առնելով, որ այդ հարցն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, մենք, իհարկե, այդ գործընթացին հետևում ենք մեծ հետաքրքրությամբ»,- այսօր Երևանում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը՝ ներկայացնելով Բաքվի պաշտոնական դիրքորոշումը հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ։ Ադրբեջանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը կապված է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։«Դուք գիտեք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կապը ժամանակին ընդատվել է ադրբեջանական հողերի –գրավման» պատճառով։ Այդ պատճառով, մենք կարծում ենք, որ հարաբերությունները կամ ինչ-որ քայլերը կարող են կապված լինել միայն հակամարտության կարգավորման հետ։ Սա է մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Մամեդգուլիևը։

No comments: