Lragir 23-4-2009- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկոսության ակտիվացման եւ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցման վերականգնման կապակցությամբ Հարավ-Կովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն որոշում է ընդունել` Միջազգային լոգիստական կենտրոն հիմնադրելու նպատակով դուստր ձեռնարկություն ստեղծելու մասին:
Կենտրոնի հիմնական խնդիր կհանդիսանա փոխադրումների ամենաօպտիմալ, ամենակարճ եւ մինիմալ ծախսերով երթուղիների համակարգի ձեւավորումը:
Միջազգային լոգիստական կենտրոնը կստեղծվի Ախուրյան սահմանային կայարանի հիման վրա, որը վարձով կտրվի վերոհիշյալ ձեռնարկությանը: Այդ ձեռնարկությանը նախատեսվում է նաեւ Մետեքսիմ ՍՊԸ-ի փայատիրական մասնակցությունը:
Այս պահին մշակվում է ծրագրի բիզնես-նախագիծը:
Friday, April 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment