Thursday, April 16, 2009

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԻՐԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ

Lragir 15-4-2009- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Երեւանում է պայմանագրի անդամ երկրների ներքին գործերի նախարարների հավաքի առիթով, ապրիլի 15-ին հաստատել է Իրանի հետաքրքրությունը ՀԱՊԿ հանդեպ: Բորդյուժան ասել է, որ Իրանի հատուկ ծառայությունները մասնակցել են ՀԱՊԿ մի շարք միջոցառումների, օպերացիաների: Բորդյուժան մասնավորապես նշել է, որ Իրանը մեծ ծավալի մասնակցություն է ունեցել Աֆղանստանից թմրամիջոցների ճանապարհը փակելու հարցում: Բորդյուժան ասել է, թե կարող են բավականություն հայտնել այն կապակցությամբ, որ ոչ միայն Իրանը, այլ նաեւ շատ այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՊԿ պրակտիկ գործունեության հանդեպ: Բորդյուժան ասել է, թե ինչքան շատ երկրներ միանան ՀԱՊԿ միջոցառումներին, այդքան ՀԱՊԿ գործունեությունը կլինի արդյունավետ:

No comments: