
Tert.am- 6-4-2009- Հայ-թուրքական սահմանի բացումը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով, ներքին և արտաքին հետևանքներ կունենա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ սահմանի բացման դեպքում առավելությունները հսկայական են, ինչը հասկանալու համար լուրջ վերլուծություններ անել կամ տնտեսագետ լինել հարկավոր չէ։
§Իհարկ¦, ձեռնտու է անմիջապես երկու սահմանային ուղեկալ և երկաթուղային հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ¦,- ասել է նա ու անմիջապես ավելարցել, որ պետք է նաև ամենօրյա սկզբունքով հաշվարկներ կատարվեն սահմանի բացման դեպքում՝ պարզելու համար, թե ինչքան բեռներ կգան, և այդ հանգամանքն ինչ հետևանքներ կունենա։
§Արդյոք մենք այդ որոշակի բեռանփոխադրումների ծավալի պարագայում լուրջ կախվածության մեջ չենք հայտնվում թուրքական այս երկու ուղեկալների բեռների հոսքից¦,- ասել է վերլուծաբանն ու ավելացրել որ դա ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգությանն առնչվող հարց է։ Հաշվարկների առնչությամբ Հայկ Դեմոյանը նաև նկատել է, որ նման հաշվարկներ ունի նաև Թուրքիան։
§Եկեք նաև չմոռանանք, որ Թուրքիան համար մեկ դաշնակիցն է այն երկրի, որի հետ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմի մեջ¦,- եզրափակել է Հայկ Դեմոյանը։
No comments:
Post a Comment