Tert.am. 18-4-2009- Երեկ ավարտվեց օրաթերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դատավարությունը, իսկ այսօր կշարունակվի նույն օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատաքննությունը՝ այսօր
Այսօր՝ ժամը 10։00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Վեզիրյանը մեղադրվում է Սմբատ Այվազյանի դատական նիստը նախագահող Գագիկ Ավետիսյանին վիրավորելու մեջ։
Նախորդ դատական նիստին դատարանի դահլիճում հասցրեց վկայություն տալ դատական նիստերի քարտուղար Հասմիկ Ջալալյանը, որի տված նախաքննական և դատարանում հնչեցրած ցուցմունքների մեջ էական տարբերություններ եղան։ Հավանաբար, այսօր վկայություն տալու կկանչվեն այս գործով անցնող ևս 4 վկաներ՝ դատական կարգադրիչներ։
Saturday, April 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment