Tert.am-20-4-2009- Հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: «Ադրբեջանը համապատասխան ռազմական ներուժ, ուժեր և զինամթերք չունի: Փոքր պետությունների համար ռազմական ճանապարհը միջոցների, ժամանակի ավելորդ ծախս է և մարդկանց անիմաստ մահ»,- Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Զուրաբ Տոդուան:
Նրա խոսքերով` Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող ինքնուրույն պայմանավորվել, «իսկ թե երբ կկարողանան` հայտնի չէ»: Քաղաքագետի կարծիքով՝ դրան խոչընդոտում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի գործոնը տարբեր քաղաքական ուժերի կողմից օգտագործվում է ներքին պայքարի համար: «Հայաստանի և Ադրբեջանի ընդդիմությունները միշտ պատրաստի մեղադրանքներ ունեն «ազգային շահերին դավաճանելու» և «ազգի դարավոր պատմությունը» անտեսելու համար, երբ Երևանը և Բաքուն փորձում են գոնե մի քանի քայլ կատարել միմյանց ընդառաջ»,- նշել է Տոդուան:
Փորձագետը նշել է, որ այժմ տարածաշրջանում, բացի Ռուսաստանից, գործում են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուքրան, ԵՄ երկրները, մինչդեռ «ներքին ուժերի միջոցով հակամարտության լուծման համար անհրաժեշտ է Անդրկովկասում այդ ուժերից մեկի գերակայությունը»: Այսօր, ինչպես նաև մոտ ապագայում, քաղաքագետի կարծիքով, դրա նախադրյալները չկան: «Այսպիսով, գալիս ենք այն եզրակացության, որ հակամարտության կարգավորմումը մոտ ապագայում տեղի չի ունենա»,- ավելացրել է նա:
«Բոլոր դատողություններն այն մասին, որ Արևմուտքը և Ռուսաստանը նավթի, ռազմական բազայի տեղակայման, Իրանի դեմ պատերազմին մասնակցելու կամ չմասնակցելու, հայ-թուրքական սահմանների վերաբացման կամ այլ շահերից ելնելով Ադրբեջանին որպես «երախտիքի նշան» «կտան» Լեռնային Ղարաբաղը, զուրկ են ամեն տեսակ տրամաբանությունից»,- եզրափակել է ռուս քաղաքագետը:Monday, April 20, 2009
Ադրբեջանը համապատասխան զինամթերք չունի Ղարաբաղյան խնդրի լուծման համար, ռուս քաղաքագետ
Tert.am-20-4-2009- Հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: «Ադրբեջանը համապատասխան ռազմական ներուժ, ուժեր և զինամթերք չունի: Փոքր պետությունների համար ռազմական ճանապարհը միջոցների, ժամանակի ավելորդ ծախս է և մարդկանց անիմաստ մահ»,- Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Զուրաբ Տոդուան:
Նրա խոսքերով` Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող ինքնուրույն պայմանավորվել, «իսկ թե երբ կկարողանան` հայտնի չէ»: Քաղաքագետի կարծիքով՝ դրան խոչընդոտում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի գործոնը տարբեր քաղաքական ուժերի կողմից օգտագործվում է ներքին պայքարի համար: «Հայաստանի և Ադրբեջանի ընդդիմությունները միշտ պատրաստի մեղադրանքներ ունեն «ազգային շահերին դավաճանելու» և «ազգի դարավոր պատմությունը» անտեսելու համար, երբ Երևանը և Բաքուն փորձում են գոնե մի քանի քայլ կատարել միմյանց ընդառաջ»,- նշել է Տոդուան:
Փորձագետը նշել է, որ այժմ տարածաշրջանում, բացի Ռուսաստանից, գործում են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուքրան, ԵՄ երկրները, մինչդեռ «ներքին ուժերի միջոցով հակամարտության լուծման համար անհրաժեշտ է Անդրկովկասում այդ ուժերից մեկի գերակայությունը»: Այսօր, ինչպես նաև մոտ ապագայում, քաղաքագետի կարծիքով, դրա նախադրյալները չկան: «Այսպիսով, գալիս ենք այն եզրակացության, որ հակամարտության կարգավորմումը մոտ ապագայում տեղի չի ունենա»,- ավելացրել է նա:
«Բոլոր դատողություններն այն մասին, որ Արևմուտքը և Ռուսաստանը նավթի, ռազմական բազայի տեղակայման, Իրանի դեմ պատերազմին մասնակցելու կամ չմասնակցելու, հայ-թուրքական սահմանների վերաբացման կամ այլ շահերից ելնելով Ադրբեջանին որպես «երախտիքի նշան» «կտան» Լեռնային Ղարաբաղը, զուրկ են ամեն տեսակ տրամաբանությունից»,- եզրափակել է ռուս քաղաքագետը:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment