
/PanARMENIAN.Net/ 03.04.2009 - Արդեն ստեծվել է երկկողմ աշխատանքային խումբ` բաղկացած Հայաստանի եւ Իրանի տրանսպորտի նախարարների տեղակալներից, որը տեղանք է մեկնել` որոշելու երկու երկրների միջեւ ապագա երկաթուղային ճանապարհի կառուցման տարածքը: Այդ մասին այսօր Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղղակի երկաթուղային հաղորդակցության կառուցման վերաբերյալ փոխըմբռնման մասին նախնական հուշագրի ստորագրումից հետո հայտնել է Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին:
«Ես հուսով եմ, որ երեք ամսվա ընթացքում հետազոտությունները կկատարվեն, իսկ տեխնիկա-տնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) կմշակվի եւ կներկայացվի»,- ասել է նա:
Բեհբահանին ընդգծել է, որ այդ նախագիծը լավ հիմք է ստեղծում Հայաստանի տնտեսական զարգացման համար եւ հայկական կողմին հնարավորություն կտա Իրանի տարածքով դուրս գալ Պարսից ծոցի նավահանգիստներ:
No comments:
Post a Comment