«ԺԱՄԱՆԱԿ», 31.03.09: Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ երկու ամիս ժամանակ կա, բայց իշխող կոալիցիայում սկսվել է պաշտոնների բաժանման գզվռտոցը:
Ընդ որում, պաշտոնաբաժանմանը մասնակցում են միայն երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը»: Դաշնակցությանը, ամենայն հավանականությամբ, դուրս են թողել պաշտոնների բաժանման գործընթացից` համարելով, որ ներկա պահին անիմաստ է դաշնակցականների հետ պայմանավորվելը կամ նրանց քաղաքային կոալիցիայում ընդգրկելը:
Հայ Ազգային Կոնգրեսի հաղթարշավը կանխելու համար «Հանրապետականը» բանակցությունների մեջ է մտել ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ` նրանց խոստանալով թաղապետերի եւ փոխքաղաքապետի պաշտոններ:
Ըստ մեր տեղեկությունների` «Հանրապետականն» արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել երկու կուսակցություններին թաղապետի երկուական տեղ տալու, նաեւ` ԲՀԿ-ին Երեւանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը տալու վերաբերյալ: Նաեւ` Երեւանում ներկայումս գործող մի շարք թաղապետեր ընտրություններից հետո (եթե աշխատի իշխող վարչախմբի սցենարը), կկորցնեն իրենց պաշտոնը: Հիշեցնենք, որ նախապես նշվում էր, թե առաջին փոխքաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդը ՀՀԿ ընտրացուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանն է, բայց վերջին օրերի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Տարոն Մարգարյանին Կենտրոնի թաղապետ նշանակելու մասին:
Ըստ պայմանավորվածության` ՕԵԿ-ին բաժին են հասնելու երկու համայնքներ` Ավանն ու Շենգավիթը: ՕԵԿ-ում այժմ քննարկումներ են ընթանում, թե ում կարելի է նշանակել այդ համայնքների ղեկավարների պաշտոններում:
ԲՀԿ-ին, բացի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից, բաժին կհասնեն Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքները: Ի տարբերություն ՕԵԿ-ի` ԲՀԿ-ում արդեն համաձայնության են եկել ապագա թաղապետերի թեկնածությունների վերաբերյալ. Քանաքեռ-Զեյթունի համայնքապետի պաշտոնի հավակնորդը նախկին թաղապետ Ռուբեն Սիմոնյանն է, Դավթաշենինը` նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Թեեւ գործող թաղապետ, Ռ.Գեւորգյանի եղբորորդի Արթուր Գեւորգյանը փորձում է ԱԺ պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանի միջնորդությամբ պահպանել իր պաշտոնը:
Գործող թաղապետերից իրենց պաշտոնը կպահպանեն Նոր-Նորքի Դավիթ Պետրոսյանը, Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Դավիթ Օհանյանը, Նորք-Մարաշի թաղապետ Վարազդատ Մկրտչյանը եւ Էրեբունու թաղապետ Արմեն Համբարձումյանը:
Ամենայն հավանականությամբ` թաղապետի աթոռին հրաժեշտ կտան Արաբկիրի եւ Նուբարաշենի թաղապետեր Ալբերտ Երիցյանն ու Մհեր Հովհաննիսյանը: Նուբարաշենի թաղապետի պաշտոնում նշանակում անելու քվոտան տրվել է ,Հանրապետականինե: Արաբկիրի թաղապետի պաշտոնում Ալբերտ Երիցյանին կարող է փոխարինել նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, որի համար լոբբինգ է անում անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ալբերտ Երիցյանը վարչախմբի անբարեհաճ վերաբերմունքին է արժանացել իր ողջ գերդաստանով վերջին ամիսներին տարատեսակ արկածների մեջ հայտնվելու պատճառով: Ինչեւէ, որքան էլ իշխանությունները փորձեն սցենար ու սխեմաներ մշակել, այս կամ այն իշխանական ուժի հետ սեպարատ բանակցությունների մեջ մտնել, ակնհայտ է, որ այս անգամ նրանք տանուլ են տալու Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները` կորցնելով իշխանությունը թե Երեւանում, թե կարճ ժամանակ անց ողջ հանրապետությունում:Monday, April 6, 2009
Կոալիցիան կիսում է պաշտոնները
«ԺԱՄԱՆԱԿ», 31.03.09: Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ երկու ամիս ժամանակ կա, բայց իշխող կոալիցիայում սկսվել է պաշտոնների բաժանման գզվռտոցը:
Ընդ որում, պաշտոնաբաժանմանը մասնակցում են միայն երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը»: Դաշնակցությանը, ամենայն հավանականությամբ, դուրս են թողել պաշտոնների բաժանման գործընթացից` համարելով, որ ներկա պահին անիմաստ է դաշնակցականների հետ պայմանավորվելը կամ նրանց քաղաքային կոալիցիայում ընդգրկելը:
Հայ Ազգային Կոնգրեսի հաղթարշավը կանխելու համար «Հանրապետականը» բանակցությունների մեջ է մտել ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ` նրանց խոստանալով թաղապետերի եւ փոխքաղաքապետի պաշտոններ:
Ըստ մեր տեղեկությունների` «Հանրապետականն» արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել երկու կուսակցություններին թաղապետի երկուական տեղ տալու, նաեւ` ԲՀԿ-ին Երեւանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը տալու վերաբերյալ: Նաեւ` Երեւանում ներկայումս գործող մի շարք թաղապետեր ընտրություններից հետո (եթե աշխատի իշխող վարչախմբի սցենարը), կկորցնեն իրենց պաշտոնը: Հիշեցնենք, որ նախապես նշվում էր, թե առաջին փոխքաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդը ՀՀԿ ընտրացուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանն է, բայց վերջին օրերի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Տարոն Մարգարյանին Կենտրոնի թաղապետ նշանակելու մասին:
Ըստ պայմանավորվածության` ՕԵԿ-ին բաժին են հասնելու երկու համայնքներ` Ավանն ու Շենգավիթը: ՕԵԿ-ում այժմ քննարկումներ են ընթանում, թե ում կարելի է նշանակել այդ համայնքների ղեկավարների պաշտոններում:
ԲՀԿ-ին, բացի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից, բաժին կհասնեն Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքները: Ի տարբերություն ՕԵԿ-ի` ԲՀԿ-ում արդեն համաձայնության են եկել ապագա թաղապետերի թեկնածությունների վերաբերյալ. Քանաքեռ-Զեյթունի համայնքապետի պաշտոնի հավակնորդը նախկին թաղապետ Ռուբեն Սիմոնյանն է, Դավթաշենինը` նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Թեեւ գործող թաղապետ, Ռ.Գեւորգյանի եղբորորդի Արթուր Գեւորգյանը փորձում է ԱԺ պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանի միջնորդությամբ պահպանել իր պաշտոնը:
Գործող թաղապետերից իրենց պաշտոնը կպահպանեն Նոր-Նորքի Դավիթ Պետրոսյանը, Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Դավիթ Օհանյանը, Նորք-Մարաշի թաղապետ Վարազդատ Մկրտչյանը եւ Էրեբունու թաղապետ Արմեն Համբարձումյանը:
Ամենայն հավանականությամբ` թաղապետի աթոռին հրաժեշտ կտան Արաբկիրի եւ Նուբարաշենի թաղապետեր Ալբերտ Երիցյանն ու Մհեր Հովհաննիսյանը: Նուբարաշենի թաղապետի պաշտոնում նշանակում անելու քվոտան տրվել է ,Հանրապետականինե: Արաբկիրի թաղապետի պաշտոնում Ալբերտ Երիցյանին կարող է փոխարինել նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, որի համար լոբբինգ է անում անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ալբերտ Երիցյանը վարչախմբի անբարեհաճ վերաբերմունքին է արժանացել իր ողջ գերդաստանով վերջին ամիսներին տարատեսակ արկածների մեջ հայտնվելու պատճառով: Ինչեւէ, որքան էլ իշխանությունները փորձեն սցենար ու սխեմաներ մշակել, այս կամ այն իշխանական ուժի հետ սեպարատ բանակցությունների մեջ մտնել, ակնհայտ է, որ այս անգամ նրանք տանուլ են տալու Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները` կորցնելով իշխանությունը թե Երեւանում, թե կարճ ժամանակ անց ողջ հանրապետությունում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment