
/PanARMENIAN.Net/ 18.04.2009- Գրող եւ լրագրող Մարկ Արաքսը ապրիլի 24-ին ելույթով հանդես կգա Կալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքի հայ համայնքի առջեւ:
Ապրիլի 23-ին Գլենդեյլում Արաքսը կընթերցի հատվածներ իր նոր գրքից, որը պատմում է Հայաստանի եւ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ուրացման մասին:
Ապրիլի 24-ին Գլենդեյլի Ալեքս թատրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառում, որը կվարի Մարկ Արաքսը: «Ինձ համար մեծ պատիվ է վարել նման միջոցառում: Այսօր Հայոց ցեղասպանության հարցն արդիական է ինչպես երբեք: Ճակատագրի հեգնանքով, Հայոց ցեղասպանության ժխտման Անկարայի քաղաքականությունը նպաստում է նրան, որ այդ հարցն արդիական մնա»,-հայտարարել է Մարկ Արաքսը:
Մարկ Արաքսը համարվում է ԱՄՆ-ի լավագույն լրագրողներից մեկը: Նա հեռացավ Los Angeles Times թերթից 2007թ. այն բանից հետո, երբ խմբագիրը գրաքննության ենթարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա նյութը:
No comments:
Post a Comment