Thursday, April 23, 2009

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց համաշխարհային գերտերությունների անհնա՞ր է

/PanARMENIAN.Net/ 22.04.2009 - Առանց գերտերությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորումն անհնար է: Այդ մասին Երեւանում Երեւան - Մոսկվա «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերությոններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց հայ քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գործընթաց է, որի արդյունքում այդ նույն գերտերությունները փոխազդեցություն են ունենում ինչպես միմյանց, այնպես էլ հակամարտող կողմերի` Հայաստանի եւ Թուրքիայի վրա»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ քաղաքագետի խոսքերով, եթե հետեւենք հայ-թուրքական մերձեցման գործընթացի դինամիկային, ապա կարելի է նկատել, որ Թուրքիան հրաժարվել է իր կողմից առաջադրված երեք նախապայմաններից երկուսից: «Ինձ թվում է, որ այսօրվա դրությամբ հականականություն կա, որ Երեւանի ու Անկարայի միջեւ սկսված գործընթացը կշարունակվի»,- նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

No comments: