Thursday, April 30, 2009

Վիկտոր Դալլաքյանը զգուշացնում է իշխանություններին

Tert.am. 29-4-2009- Ազգային ժողովում այսօր կայացած կառավարության հարց ու պատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարց է ուղղել, թե արդյո՞ք հայ-թուրքական բանակցությունների հիմքում կամ «Ճանապարհային քարտեզում» Կարսի պայմանագիրը Հայաստանի կողմից վավերացնելու խնդիր կա։ Էդվարդ Նալբանդյանը կրկնել է օրեր առաջ տված իր պարզաբանումները՝ նշելով, որ «Ճանապարհային քարտեզում» որևէ դրույթ, որևէ սկզբունք չկա Կարսի պայմանագրի վավերացման մասին։ Հայ–թուրքական հարաբերությունների օրակարգում ևս, Էդվարդ Նալբանդյանի հավաստմամբ, նման հարց չկա դրված։ Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը զգուշացրել է, որ Հայաստանը երբեք չպետք է վավերացնի հիշյալ պայմանագիրը։ «Ես զգուշացնում եմ, որ Հայաստանը երբևիցե չպետք է վավերացնի Կարսի պայմանագիրը»,- ասել է Դալլաքյանն ու որպես շարունակություն պատմել, թե ինչ խայտառակ պայմաններում է կնքվել Կարսի պայմանագիրը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր պատմության համար։

No comments: