Panorama.am. 30-3-2011- «Վրաստանում հայկական համայնքի բնակչության թիվը գնալով պակասում է, իսկ ադրբեջանկան համայնքը, ժողովրդագրական առումով, աճող համայնք է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, արդբեջանկան համայնքը չի արտագաղթում, իսկ եթե արտագաղթում է, ապա` Ադրբեջան:«Իսկ հայկական համայնքից բնակիչները հիմնականում գնում են Ռուսաստան»:
Նա նշեց, որ ադրբեջանական համայնքը օգտվում է Վրաստանում առկա ադրբեջանական կապիտալի առկայությունից, իսկ հայկական համայնքը այդ հնարավորությունը դեռ չունի:
Ա. Աշոտյանի խոսքով, հայկական դպրոցների պահպանման հարցում առաջին քայլը պետք է անի հայ համայնքը:
«Վրաստանում հայկական դպրոցների զարգացման գործում մեծ դեր պետք է ունենա հայկական համայնքը: Շուրջ 80 հազարանոց հայ համայնք ունենք, իսկ հայկական սեկտորում սովորում է ընդամենը 600 երեխա: Շատերը սովորում են ոչ հայկական դպրոցներում: Հայկական դպրոցների պահպանման համար առաջին խնդիրն է ապահովել այդ դպրոցների աշակերտների թիվը. դա շատ կարևոր հարց է»,- ասաց նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment