Monday, April 20, 2009

Ղարաբաղը ժամանակին տվեցին ստալինյան ռեժիմին ավելի հավատարիմ Ադրբեջանին, ռուս փորձագետ

Tert.am-20-4-2009- «Պերեստրոյկայի» ժամանակաշրջանում Խորհրդային Միության տարբեր հատվածներում ի հայտ եկան տարբեր որոշումներ, որոնք ընդունվել էին ստալինյան ժամանակներում: Այս թեմային էր նվիրված պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոկադիա Դրոբիժևայի հետ զրույցը Эхо Москвы ռադիոյի եթերում: Այս համատեքստում խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ փորձագետը նշել է. «Ինչո՞ւ ծագեց ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ հայերը կարծում էին, որ դա իրենց տարածքն է, իսկ ադրբեջանցիները` որ իրենցն է: Քանի որ պարզ է, որ Ղարաբաղի հարցի մասին որոշումը կապված էր այն հանգամանքի հետ, թե ով է ավելի հավատարիմ ստալինյան ռեժիմին և խորհրդային իշխանությանը»: Դրուբիժևայի բերած մեկ այլ օրինակը կապված էր Օսիայի և Ինգուշեթիայի հակամարտության հետ: «Այն նաև կապված էր նրա հետ, որ Ինգուշեթիայի հանդեպ ճնշումներից հետո նրանց տարածքները անցան Օսիային, իսկ վերջիններս էլ վերաբնակցեցումից հետո պահանջեցին, որպեսզի այս տարածները վերադարձվեն իրենց»,- նշել է փորձագետը և հավելել, որ գրեթե բոլոր հակամարտություններում ակնհայտ է ստալինյան ժամանակաշրջանի որոշումների հետքը:

No comments: