Tert.am. 30-4-2009- Ապրիլի 29-ին նույնպես, Հայ ազգային կոնգրեսի մայիսի 1-ի հանրահավաքի տեղեկացման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա են հարձակվել բանդիտների մի խումբ, հայտնում է ՀԱԿ-ը։
«Նրանց մեջ երիտասարդները ճանաչել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների։ Բռնությունների ենթարկված երիտասարդներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Երկու օր առաջ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել նույն խմբերի կողմից Երևանի չորս կետերում կատարված նույնաբնույթ հարձակման մասին, համապատասխան նյութերը՝ հանցագործների ու նրանց մեքենայի լուսանկարներով հանձնել ոստիկանություն։ Սակայն տվյալ գործով ոչ մեկը չի հայտնաբերվել և պատասխանատվության չի կանչվել։ Եթե սրան ավելացնենք նաև այն հանգամանքը, որ բանդիտները անմիջապես հայտնվում են այնտեղ, որտեղ թռուցիկներ են բաժանվում, ակնհայտ է դառնում, որ հանցագործ այդ խմբերն ոստիկանության հստակ ուղղորդմամբ։ Ոստիկանությունը ճշտում է թռուցիկ բաժանողների տեղը և անմիջապես տեղյակ պահում բանդիտական խմբերին։
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ այս ամենն ուղղակիորեն կապված է մայիսի 31-ի քաղաքապետական ընտրությունների հետ, և այլ բան չէ, քան իշխանության դրածո կրիմինալ թեկնածուի պատկերացրած նախընտրական արշավի՝ իրեն մատչելի միակ ձև։ Ինչպես այս, այնպես էլ հետագա ամեն մի հանցագործության և օրինախախտման մասին նյութերը կհանձնվեն ինչպես պատկան մարմիններին, այնպես էլ համապատասխան միջազգային կառույցներին։ Իսկ մեղավորներն անպայման կկրեն արժանի պատիժ», - ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։
Thursday, April 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment