Tuesday, April 21, 2009

«Հայ–իրանական երկաթուղու ստեղծումը իրատեսական է»,– կարծում է Արա Նռանյանը

HayInfo.20-4-2009- «Կարծում եմ, որ հայ–իրանական երկաթուղու բացումը կարևորվում է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Իրանի համար, և ես, իմանալով, որ եվրոպական որոշ կառույցներ գիտեն այդ մասին ու շահագրգռված են, կարծում եմ՝ շատ իրատեսական է այդ երկաթուղու կառուցումը։ Շատ բան կախված է նաև մեզանից։ Կարծում եմ՝ իրանական կողմն էլ է շահագրգռված, և այդ նախագիծը պետք է իրականացվի»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: Նա նաև նշել է, որ, իր տեղեկություններով, կան երկաթուղու կառուցման հնարավոր եղանակների համար պատրաստված նախնական մի քանի տարբերակներ, որոնք մշակվել են միջազգային մասնագիտացված ընկերությունների կողմից։ Դաշնակցական պատգամավորը կարծիք է հայտնել,, որ Հայաստանն ու Իրանը գործնական են նայում երկաթուղու նախագծին, հետո էլ հույս է հայտնել, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցը կխթանի այդ նախագծի իրականացումը։

No comments: