
Tert.am. 29-4-2009- Երեկ խորհրդարանական նիստի ավարտից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փակ հանդիպում-քննարկում է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ։ Հայ-թուրքական թեմային նվիրված քննարկման ժամանակ արտգործնախարարի ասածները «Ժառանգություն« կուսակցության մտահոգությունները չեն փարատել։
«Որոշ հարցերի պատասխաններ ստացել ենք, և պետք է նշեմ, որ մեր մտահոգություններն այս պահի դրությամբ կրկին շարունակում են լինել, և այն պատասխանները, որ մենք ստացանք, ևս մեկ անգամ մեզ ենթադրել են տալիս, որ այսօր մտահոգությունների մեծ խնդիր գոյություն ունի, և այս պահի դրությամբ, կարծում եմ, ճիշտ ճանապարհի վրա չենք արտաքին քաղաքականության բաժնում հայ-թուրքական հարաբերությունների մասով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
No comments:
Post a Comment