
HayInfo 14-4-2009- Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Շամսեդին Հոսեյնիի հետ քննարկել է Հայաստանում Իրանի կողմից իրականացվող էներգետիկ նախագծերի ֆինանսավորման խնդիրները։ Հանդիպման ընթացքում երկու կողմերը համաձայնել են ընդլայնել փոխադարձ կապերը էներգիայի, նավթի, գազի, տեխնիկական և ինժեներային ծառայությունների համագործակցության ոլորտներում։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ-ը
Ինչպես հայտարարել է Հոսեյնին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ IRNA գործակալության հաղորդմամբ, իր հերթին, Արմեն Մովսիսյանը բարձր է գնահատել է վարկային գծի անհապաղ տրամադրումը Հայաստանին, որը հատկացվել է Իրանի «Արտահանման զարգացման բանկի» կողմից։ ՀՀ էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության համար բոլոր պայմանները կստեղծվեն մոտ ապագայում։
No comments:
Post a Comment