Thursday, April 16, 2009

Թուրքիայի հասարակական գործիչները դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը

/PanARMENIAN.Net/ 16.04.2009 - Թուրք լրագրողների, քաղաքականագետների, նախկին պետպաշտոնյանների մի մեծ խումբ նախօրեին այցելել է Թուրքիայի սահմանամերձ շրջաններ, որոնք հայ-թուրքական սահմանից ոչ հեռու են գտնվում: Նախկին պետնախարար Սամի Սամանչիօղլուն տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումն անընդունելի է նախքան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Cag թերթը, որոշում է կայացվել, որում Թուրքիայի հասարակական գործիչները կառավարությանը կոչ են արել չբացել Հայաստանի հետ սահմանը, «քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել ադրբեջանական հողերի զավթումը»:

No comments: