Lragir 24-4-2009- ԱՄՆ եւ Ռուսաստանը փորձում են արագացված կերպով ֆիքսել իրենց դիրքերը Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում, որտեղ հանգուցային խնդիրներից է հայ-թուրքական հարաբերությունը (ռուս-վրացականի շարքում): Վերջին ամիսներին դա հանգեցնում է հապճեպ “պայմանավորվածությունների”, ինչ որ կիսագաղտնի ու լիովին գաղտնի բանակցություններիորոնք կարելի է ընկալել բացառապես որպես համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության խաղացողների միմյանց ուղղված “ազդանշաններ”: Ինչպես հայտնի է, շատ տարիների ընթացքում ղարաբաղյան հարցով գաղտնի բանակցություններ են ընթանում Մինսկի խմբի շրջանակներում: Նման գաղտնիությունը վաղուց արդեն ընկալվում է որպես քաղաքական պիժոնություն եւ ոչ մի ընդհանուր բան չունի իրական քաղաքական գործընթացների հետ: Ի պատասխան մոսկովյան կատակերգության, կապված Ղարաբաղի թեմայով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ինչ որ պայմանավորվածությունների հետ, ԱՄՆ առաջ քաշեց ինչ որ այլընտրանք “ճանապարհային քարտեզ” անվանմամբ, որ ընդունել են Թուրքիան ու Հայաստանը պատկառելի Շվեյցարիայում: Եթե դիմենք Մերձավոր Արեւելքի եւ այլ հակամարտ շրջանների պրակտիկայի քաղաքական եզրաբանությանը, “ճանապարհային քարտեզ” է կոչվում պլանը, որը դատապարտված է հավերժական բանակցությունների եւ հավերժական բլեֆի: Վաղուց հասկանալի է, որ ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանը ամենեւին էլ շահագրգռված չեն հայ-թուրքական հարաբերության ֆունդամենտալ կարգավորման մեջ: Խոսքը Թուրքիային այս կամ այն կողմը քաշելու մասին է, սակայն նույնիսկ սրա մեջ չէ այս խաղային իրավիճակի էությունը: Ռուսաստանի համար հեշտ չէ Թուրքիայի հետ հուսալի եւ պարտավորեցնող հարաբերություն կառուցելը, չխոսելով արդեն ռազմավարական բնույթի հարաբերության մասին՝ չափազանց լուրջ են նրանց միջեւ հակասությունները: Ռուսաստանի առջեւ խնդիր է դրված լուծել, ավելի շուտ, միջնաժամկետ խնդիր՝ Թուրքիայի հետդաշինք ստեղծել մասնավոր խնդրում՝ թույլ չտալ ԱՄՆ սկզբունքային ուժեղացումը Սեւ ծովում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:
Սակայն, նույնիսկ այս դեպքում, այս միջնաժամկետության պարագայում Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի կորցնելու ներկայիս միջազգային կարգավիճակը: ԱՄՆ որքան ասես կարող է հայտարարել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու անհրաժեշտության մասին եւ մասնակցել տարածաշրջանային քաղաքականությանը ավելի լայն ասպեկտով: Բարաք Օբամայի վարչակազմի իշխանության գալով արդեն միայն ԱՄՆ չէ, որ լիովին որոշակի նպատակ է հետապնդում վարելու Թուրքիայի մեկուսացման եւ շրջափակման քաղաքականություն, խոսքը ԱՄՆ եւ Եվրամիության, ավելի ճիշտ՝ առաջատար եվրոպական պետությունների, ներառյալ Մեծ Բրիտանիան, ակնհայտ համաձայնությունն է Թուրքիայի հանդեպ զսպման քաղաքականություն վարելու մասին: Դա ոչ այլ ինչ է, քան Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Բալկաններում Թուրքիայի դերի լուրջ սահմանափակում: Պետք է հասկանալ, որ ամերիկա-եվրոպական հարաբերությունները մատրիցա է, որտեղ չի լինում բացարձակ թշնամություն կամ լիակատար համաձայնություն: Թուրքիայի հարցում, Սպիտակ տնից Ջորջ Բուշի հեռանալուց հետո, երեւում է ձեռք է բերվել ավելի հասկանալի համերաշխություն: Բացառված չէ, որ որոշակի փուլում Ռուսաստանը չի հակաճառի Թուրքիայի հանդեպ Արեւմուտքի վարած տվյալ քաղաքականության դեմ:
Այսպիսով, հենց այս գեոքաղաքական կտրվածքով էլ պետք է դիտարկել գործընթացները, որ տեղի են ունենում հայ-թուրքական հարաբերություններում: Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ սահմանը հնարավոր չէ բացել, մինչեւ չկարգավորվի Ղարաբաղի խնդիրը, նշանակում է ոչ այլ ինչ, քան 1915 թ. ցեղասպանության ԱՄՆ ճանաչման հեռանկարի ընկալում: Դա նաեւ թուրքական ներկայիս ղեկավարության ինչ որ “ապահովագրում” էր մոտ ապագայի համար, եթե տարածաշրջանում նոր իրավիճակ ձեւավորվի: Ֆրանսիան եւ Գերմանիան ինչպես երբեք շահագրգռված չեն հայ-թուրքական հարաբերության կարգավորմամբ: Ցեղասպանությունն ընդունելու նրանց փորձը ամերիկացիներին ցույց է տվել, որ ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքն արդեն չի աշխատում քաղաքական իմաստով, կարող է աշխատել միայն ցեղասպանության ճանաչումը:
Հայ-թուրքական հարաբերության հարաբերական կարգավորում կարող է տեղի ունենալ, եթե Թուրքիան ավելի շատ զգա իր վրա մեկուսացման եւ շրջափակման քաղաքականությունը, եւ կփորձի համահարթեցնել հայկական թեման արտաքին կողմերի քաղաքականության մեջ: Իսկ առայժմ հնարավոր բոլոր պայմանավորվածությունները եւ հռչակված մտադրությունները չունեն որեւէ իրական բովանդակություն: Սակայն այս իրավիճակն էլ պարունակում է որոշ սպառնալիքներ ու ռիսկեր, քանի որ Հայաստանն իր վրա չափազանց շատ պարտավորություններ է վերցնում, բացարձակապես չհասկանալով եւ չպատկերացնելով հետեւանքները: Ամենեւին կարիք չկա ցուցաբերել “ամենակերություն” արտաքին քաղաքականության մեջ, քաղաքական նման վարքի մոդան վաղուց անցել է:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆFriday, April 24, 2009
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԻՐ ՎՐԱ

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment