
«Ազատություն» 18-4-2009-Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչին:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, քննարկվել են «հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին եւ մի շարք տարածաշրջանային հարցերի»:
No comments:
Post a Comment