
Tert.am-20-4-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է իր նախկին հայտարարությունն այն մասին, որ հայ–թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ մինչև իր լուծումը չգտնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Safak-ը, այս մասին շաբաթ օրը Էրդողանը լրագրողներին հայտարարել է Գերմանիայի Հաննովեր քաղաքում, որտեղ նա ժամանել էր՝ այլ քաղաքական գործիչների հետ նշելու Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի 65–ամյակը։
No comments:
Post a Comment