Lragir 15-4-2009- Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության ու այլ ոլորտներում արձանագրված հաջողությունները եւ վստահություն հայտնել, որ նախատեսվող խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-իրանական բարեկամության հետագա խորացմանը: Թեհրանում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության Հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը, ամփոփելով երկօրյա քննարկումները, հրավիրված մամուլի ասուլիսում բարձր են գնահատել պաշտոնական այցի արդյունքները, ինչի վկայությունը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, առեւտրի եւ բանկային ոլորտներում համագործակցության ու խոշորածավալ ծրագրերի իրականացման մասին երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված համաձայնագրերն են: Պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր-առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարան, ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին ու գրառում կատարել դամբարանի պատվավոր հյուրերի մատյանում:
Սերժ Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցըն ավարտվել է իրանահայ համայնքի շուրջ 3000 ներկայացուցիչների հետ Թեհրանի Արարատ մարզավանում տեղի ունեցած հանդիպմամբ ու ելույթով: Ելույթը ներկայացնում ենք ստորեւ.
Ուրախ եմ ձեզ հանդիպելու և հայրենիքի ջերմ ողջույնները փոխանցելու այս հնարավորության համար£ Ինչպես գիտեք, ես Իրանի Իսլամական Հանրապետությունում եմ պաշտոնական այցով£ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների ու երկրների միջև առկա են մի կողմիցª ջերմ մարդկային, մյուս կողմիցª գործնական, փոխշահավետ հարաբերություններ£ Իմ բանակցություններն այստեղ գնահատում եմ հաջող և շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեր գործընկերներին կառուցողական դիրքորոշման և հայ-իրանական հարաբերությունները համակողմանիորեն զարգացնելու պատրաստակամության համար£
Ես գիտեմ, որ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ Իրանի ջերմ վերաբերմունքը մեծապես պայմանավորված է նաև իրանահայության կեցվածքով ու նկարագրով£ Այս օրերին, հանդիպումներ ունենալով Իրանի ղեկավարության հետ, կրկին համոզվեցի դրանում: Իրանահայությունն արժանիորեն վաստակել է այդ հարգանքը թե° Իրանում, թե° Հայաստանում£ Պատահական չէ նաև, որ իրանահայության նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունքն այսօր նույնիսկ ամրագրված է Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ£
Իրանի և Հայաստանի միջև կապերը նույնքան հինավուրց են, որքան երկու ժողովուրդները: Մեր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը սնվում են նույն արմատներից: Ավելի°ն, պատմության քառուղիներում մեր ժողովուրդների ճակատագրերը միահյուսվել են. մի ամբողջ հավերժություն հայն ու իրանցին ստեղծագործել են միևնույն հանգով ու ոգեշնչվել նույն արժեքներով:
Դաժան փորձությունների ժամին Իրանը սատար է եղել հային ու Հայաստանին: Տասնիններորդ դարավերջի ու քսաներորդ դարասկզբի ջարդերից ու ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականները պատսպարվեցին նաեւ այս հողում: Տասնյոթ տարի առաջ Իրանը հերթական անգամ ձեռք մեկնեց իր անկախության ու ազատության համար պայքարող հայ ժողովրդին` դառնալով կենաց աղբյուր շրջափակման մեջ մաքառող հայաստանցիների համար:
Քսաներորդ դարը իրավամբ դարձավ իրանահայության ոսկեդարը: Նախորդ դարի ողջ ընթացքում իրանահայերն իրենց երախտիքը Իրանի ժողովրդին մատուցել են մտքով ու գործով, ծաղկեցրել հայրենիքն ու ծառայել նրա առաջընթացին: Գիտության մեջ ու արվեստում, տնտեսության մեջ ու հասարակական կյանքում հայը նպաստել է Իրանի բարօրությանն ու պետականության ամրապնդմանը: Այլ կերպ լինել չէր կարող: Չէ± որ ինչպես Պարույր Սևակն է պնդում` մեզ հայ են ասում.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հայկական եկեղեցիները, դպրոցներն ու գրադարանները, բազմաթիվ հասարակական և հոգևոր կենտրոնները, հայկական ծավալուն գրական ժառանգությունը ծաղկեցին եւ դարձան Իրանի հոգևոր-մշակութային ժառանգության անբաժանելի մասը:
Իրանական խորը մշակույթն ու հյուրընկալ հողը նպաստեցին հայոց լեզվի ու հայ ինքնության պահպանմանը, ամրապնդմանն ու զարգացմանը: Պատահական չէ, որ 2008 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայ հոյակերտ կոթողները, Սուրբ Թադևոս Առաքյալի` Թադեի վանքը, որը վաղ քրիստոնեության աշխարհի թերևս հնագույն հուշարձանն է, ճանաչեց իրանական համաշխարհային պատմական ժառանգության մաս: Սակայն եկեղեցիներով, հուշարձաններով ու մատյաններով չէ միայն, որ հիանում ենք ու հպարտանում, այլ դրանք ստեղծած հայորդիներով` իրանահայերով: Խոնարհվում ենք նրանց մտքի ու բազկի փայլատակումների առջև, որոնք ծառայել են ի բարօրություն հայ և իրանական ժողովուրդների:
Հետևաբար լավ իրանահայն այսօր Իրանի ակտիվ քաղաքացին է, իր երկրի լավ զավակը:
Իրանի ամենամեծ քրիստոնյա համայնքը` իրանահայությունը, հպարտության, հիացմունքի ու ոգեշնչման աղբյուր ունի այսօր: Դա երկու հայրենիքների համերաշխ բարեկամությունն է: Պատմության քառուղիներում երբևէ պետականությունը չկորցրած Իրանի հարևանն այսօր բարեկամ Հայաստանն է: Սա իսկապես լավ օրինակ է բարիդրացիության, համերաշխության ու բարեկամության:
Եվ մեր պարտքն է կայունության ու խաղաղության հայ-իրանական իմաստնությունը հաստատել ողջ տարածաշրջանում:
Հանդուրժողականությունը, խաղաղությունն ու համագործակցությունը մեզ համար գաղափարներ չեն սոսկ: Մեր ժողովուրդների իմաստնությունը այդ գաղափարները դարձրել է իրողություն:
Անշու°շտ, մեր երկրները պետականաշինության տարբեր ճանապարհ են անցել, տարբեր են մեր օրենքները, մեր ծրագրերը, մեր դավանանքը: Սակայն մեր շահերը համընկնում են, ընդհանուր են մեր արժեքները, նույնն են մեր իղձերն ու մեր հավատն առ Աստված:
Սա է հայ-իրանական դասը մեր տարածաշրջանին` ծառայեցնել բազմազանությունը ժողովուրդների բարօրությանն ու խաղաղությանը: Եվ այս խորհուրդը սրբագործված է իրանահայերի յուրօրինակ պատմական առաքելությամբ. լինել այն շաղախը, որն ամրացնում է երկու ժողովուրդների բարեկամության հիմնասյուները:
Քսանմեկերորդ դարում հայ ժողովուրդը կերտում է իր անկախ ու ինքնիշխան պետությունը, կառուցում է ազատ ու արդար հասարակություն, իր մրգերի համն ու դաշտերի բույրն է տալիս աշխարհին, իր երգերի ձայնն ու ու մշակույթի երանգներն է առաջարկում մարդկությանը, իր մտքի արագությունը ծառայեցնում իրեն, իր հարևաններին ու ողջ երկրագնդին:
Քսանմեկերորդ դարի հայը ճակատագրի հաճությամբ աշխարհաքաղաքացի է. հայը քաղաքացի է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի, Լիբանանի ու Իսրայելի, Պերուի և Էկվադորի:
Հայ ժողովրդի առաքելությունն աշխարհի հանդեպ պարզ է. հայը պիտի լինի իր երկրի լավ քաղաքացին, որտեղ էլ որ բնակվի. լավ հայը` Իրանի, Բրազիլիայի ու Հոլանդիայի լավ քաղաքացին է:
Մեր ժողովրդին բաժին են ընկել հազար ցավ ու վիշտ, զրկանքներ ու դժվարություններ, սակայն մեր բաժին դժվարությունները կարողացել ենք դարձնել արժեքներ, գիտելիք ու մշակույթ: Մեր ժողովուրդը գտել է այն փիլիսոփայական քարը, որը ցավն ու վիշտը վերածում է վայելքի ու երջանկության, իսկ դժվարություններն ու զրկանքները՝փորձի ու ապահովության: Պատմությունն այս ձևով մեզ տվել է մեծագույն հարստություն և բախտ:
Մեզ ի վերուստ խոստացված չէ ոչինչ. մեր անցյալը մեզ տրված է ու մեր ներկան նվաճված քրտինքով ու արյամբ, մե°ր քրտինքով ու մե°ր արյամբ` ո°չ ուրիշի: Այսօր մենք համայն հայության երազանքը` Հայաստան պետությունն ենք կառուցում: Եվ փորձում ենք կառուցել աչքի առաջ ունենալով նաեւ մեծն Ռուդաքիի` հնչեցրած իմաստնությունը.
Մա°րդ արարած, հաստատ գցիր հիմքը քո տան.
Հաստատ հիմքը և° պահակ է, և° պահապան:
Այո°, մենք հաստատակամ ենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում: Իհարկե, տեղյակ եք, որ այժմ ընթանում են բանակցություններ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ£ Իմ պարտքն եմ համարում ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է£ Ղարաբաղը որևէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին£ Ադրբեջանի հավակնություններն Արցախի նկատմամբ չունեն ո°չ իրավական, ո°չ պատմական, ո°չ բարոյական հիմք£ Եվ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները£
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թե° հայկական, թե° թուրքական, թե° միջազգային մամուլում շատ է խոսվում£ Երբեմն ենթադրություններն ու կանխատեսումները կամ բարի ցանկությունները ներկայացվում են որպես փաստ£ Ճշմարտությունը հետևյալն է. մենք պատրաստ ենք առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ£ Մինչև այսօր դրան պատրաստ չի եղել Թուրքիան£ Այժմ կարծես թե նախադրյալներ են ստեղծվում դուրս գալու այն անընդունելի վիճակից, երբ հարևան պետությունները չունեն նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ£ Բայց այստեղ, այս դահլիճում մեկ անգամ եւս պետք է ասեմ, որ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, բնավ չի նշանակում կասկածի տակ առնել ցեղասպանությունը:
Հայաստանում, ինչպես գիտեք, վերջին տարում մենք բախվել ենք մի փորձության, որի հետ բախվել է ողջ աշխարհը, և որը կոչվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ£ Պարզ է, որ դրա մեղավորը մենք չենք` ոչ Հայաստանը, ոչ Իրանը, բայց դրա ծանր հետևանքներն իրենց զգացնել են տալիս, անշուշտ, նաև Հայաստանում£ Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել ճգնաժամի բացասական հետևանքները, որպեսզի մեր երկիրն ու ժողովուրդը հնարավոր փոքր կորուստներով հաղթահարեն այս ուղին£ Մենք ձեռնարկել ենք քայլեր և մշակել ենք միջոցառումներ, որոնք մեզ պետք է հնարավորություն տան փորձությանը դիմագրավել առանց լուրջ ցնցումների:
Ավարտելով ելույթս ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել.
Իրանահայի տունն Իրանն է, օջախը` Հայաստանը:
Իրանահայը պիտի սնվի երկու կենարար աղբյուրներից,
ոգեշնչվի երկու մեծագույն մշակույթների ժառանգությամբ,
հպարտանա երկու հայրենիքների վսեմությամբ:
Նրան փառավորում են երկու պանծալի դրոշ ու պահպանում երկու օրհներգ:
Նրա զավակները պիտի դառնան իրանական պետականության հիմնասյունն ու հայոց երկրի պատվիրակը:
Ես շատ շնորհակալ եմ ձեր ջերմ վերաբերմունքին, այս պատվին արժանանալու համար£ Ինձ համար մեծ հաճույք է գտնվել Արարատ հոյակերտ կառույցում: Օգտվելով առիթից` ուզում եմ այս խաչ-թուղթը, որը Արարատ Սարգսյանի ստեղծագործությունն է եւ արտապատկերն է ադրբեջանցիների կողմից ավերված Ջուղայի խաչքարերից մեկի, նվիրել ձեր կենտրոնին: Շնորհակալ եմ իրանահայությանը: Այսպիսի հանդիպումներն ինձ նոր լիցք են հաղորդում, ոգեւորում: Աշխարհի բոլոր անկյուններում կան հայեր, հայկական համայնքներ, բայց կան նաեւ բոլորից տարբերվող համայնքներ:
Կեցցե° իրանահայությունը, փա°ռք հայ ժողովրդին:Thursday, April 16, 2009
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ՑԻՏԵԼ Է ՌՈՒԴԱՔԻ ԵՎ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Կեցցե° իրանահայությունը, փա°ռք հայ ժողովրդին:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment