
«Ազատություն» 7-4-2009- Միացյալ Նահանգները Իրանին կոչ է արել ազատ արձակել հայազգի Սիլվա Հարությունյանին: Ամերիկյան կազմակերպության աշխատակցուհի Հարությունյանը դատապարտվել է հեղաշրջման փորձի մեղադրանքով:
Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ռոբերտ Վուդը երկուշաբթի օրը հայտարարեց, թե այսպես կոչված թավշյա հեղափոխութան փորձի համար Սիլվա Հարությանյանի նկատմամբ մեղադրանքը անհիմն է, եւ որ մեկուսարանում նրա առողջությունը վատանում է:
Նա ձերբակալվել էր անցած տարվա հունիսին, հունվար ամսին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ գործատուները հայտարարել են, որ Սիլվա Հարությունյանը վարչական աշխատող էր: Նրանք դիմել են Իրանի իշխանություններին` Սիլվա Հարությունյանին ազատ արձակելու խնդրանքով:
Հրաչ Մելքումյան, Պրահա
No comments:
Post a Comment