«Ազատություն» 20-5-2009- Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը չորեքշաբթի օրը Մոսկվայում ստորագրել են 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը:
Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` ԼԻԲՕՐ + տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4 տոկոս:Նախարաները հանդիպել են Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության` ԵՎՐԱԶԵՍ-ի հերթական հավաքի շրջանակներում: Հայաստանը այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի եւ մասնակցում է հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծմանը։Կուդրինի խոսքերով, հիմնական պարտքի մարումը կսկսվի միայն 5 տարուց:Դավթյանը, ով այսօր աշխատանքային այցով գնտվում է Մոսկվայում, ասել է, որ «վարկի պայմանները համարժեք են Հայաստանի տնտեսությունում առկա պայմաններին»: «Այս պայմանավորվածությունը հաստատում է երկկողմ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը», - հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարարը:Հայաստանի ֆինանսների նախարարի փոխանցմամբ, վարկով ստացվող միջոցները ուղղվելու են Հայաստանի տնտեսության խթանմանը, ենթակառուցվածքային նախագծերին, փոքր եւ միջին ձեռներեցությանը աջակցելուն:Տիգրան Դավթյանի կարծիքով, վարկի պայմանները «ընդունելի են» Հայաստանի համար։ «Այս պայմանավորվածությունը խոսում է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին եւ սա լուրջ աջակցություն է Հայաստանի տնտեսությանը ներկայիս ճգնաժամի պայմաններում», - ասել է Հայաստանի ֆինանսների նախարարը ռուսական լրատվամիջոցներին:Կայունացման վարկ տրամադրելու խնդրանքով Հայաստանը Ռուսաստանին էր դիմել այս տարվա սկզբին:Ռուսաստանը զարգացման վարկեր արդեն տրամադրել է Բելառուսին եւ Ղրղըզստանին, համապատասխանաբար` 1,5 միլիարդ եւ 300 միլիոն դոլար:Ալեքսեյ Կուդրինը այսօր հայտնել է, որ վարկերի համար Ռուսաստանին դիմել են եւ շարունակում են դիմել այլ երկրներ, եւ այս տարի Ռուսաստանը հատկացնում է մի քանի նման վարկեր:Նրա խոսքերով` խոսքը, մասնավորապես, Չինաստանում, Հնդկաստանում, Բուլղարիայում եւ Բելառուսում ատոմային էլեկտրակայանների շինարարության վարկավորման մասին է:«Դա մշտական աշխատանք է, ես անվանում եմ միայն այն երկրները, որոնց հետ քննարկումը ակտիվ է ընթանում», - հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը:
Thursday, May 21, 2009
Ռուսաստանը եւ Հայաստանը ստորագրեցին 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը

Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment