Tert.am.20-5-2009- Ադրբեջանը պետք է բարձրացնի Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների փոխարինման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում։ Այդ մասին 1news.az-ին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։ Ըստ վերջինիս՝ այդ երկրները անկոմղնակալ չեն ղարաբաղյան հակամարտության հարցում։
Գուլուզադեն, մասնավորապես, չի հավանել «Ռուսաստանի և Ֆրանսիայի կոչերը՝ ուղղված Թուրքիային, որպեսզի վերջինս չմիջամտի ղարաբաղյան հակամարտությանը»։«Ռուսաստանն ու Ֆրանսիան մեր տարածաշրջան են բերել աղետներ և տառապանքներ, իսկ այժմ էլ հորդորումներ են տալիս Թուրքիային, որպեսզի նա չմիջամտի։ Ադրբեջանը Վրաստան չէ, մեր երկրի հետ նման տարբերակներ չեն անցնի»,- հայտարարել է Գուլուզադեն։
Thursday, May 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment