Thursday, May 14, 2009

Ղարաբաղում խաղաղությունը պետք է պարտադրել, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

Tert.am.13-5-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիականությունը սկսեց աճել Սահակաշվիլիի օգոստոսյան գործողություններից հետո: Այս մասին «Время новостей» ինտերնետ-հրատարակությունում գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադմիր Կազիմիրովը: Նա նշում է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի ակտիվացումը կարգավորման գործընթացում: «Մի շարք դժվարություններ դեռևս հաղթահարված չեն: Ադրբեջանցիների և հայերի, այդ թվում նաև ղարաբաղցիների շրջանում փոխզիջումների գնալու պատրաստականություն չկա: Առաջնորդները նույնպես նրանց չեն պատրաստում զիջումների: Մի շարք հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները մնում են միմյանց բացառող»: Ղարաբաղյան նոր պատերազմը վերջնականապես կարմատավորի երկու ազգերի միջև թշնամությունը, անկանխատեսելի հետևանքներ կթողնի միջազգային հարաբերությունների ոլորտում` չասելով մեծաքանակ զոհերի և ավերածությունների մասին, շարունակում է Կազիմիրովը:Նա ընդգծում է, որ Մոսկովյան հռչակագրի կարևորության հետ մեկտեղ` հակամարտության կարգավորման համար իրավաբանորեն պարտադրող փաստաթուղթ է անհրաժեշտ: «Դա հարկավոր է, որպեսզի սթափեցնի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծել ցանկացողներին: Հարկավոր է համաձայնություն կնքել ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհին ուժի կիրառումը բացառելու մասին: Բաքուն դժվար թե գնա նման համաձայնագրի ստորագրման, սակայն այս առաջարկությունը, ինչպես նաև դրանից խուսափելը, կսառեցնի «տաք գլուխներին»` հաշվի առնելով Սահակաշվիլիի գործողությունների փորձը»: Միջազգային երաշխիքները, նրա խոսքերով, հայերին կզրկեն Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին պահելու անհրաշեժտությունից: «Դա կարևոր է նաև համաձայնագրի պահանջները չկատարվելու դեպքում (ասենք, օրինակ, Լեռնային Ղարաբաղում հանրաքվ» անցկացնելու վերաբերյալ): Հարկավոր է բոլոր կողմերին խաղաղությունը պարտադրել, սակայն միայն քաղաքական միջոցներով: «Ղարաբաղում խաղաղարար գործողությունների անցկացումն անհրաժեշտության դեպքում նույնպես պետք է խաղաղության պարտադրում նախատեսի»,- եզրափակել է նախկին համանախագահը:

No comments: