Wednesday, October 17, 2012

«Իրաքի վարչապետը Բաղդադում հանդիպել է PKK-ի բարձրաստիճան ներկայացուցչի հետ». թուրքական մամուլ

«1-in.am», 16.10.2012: Թուրքական Milliyet թերթը, վկայակոչելով Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիա քաղաքում հրատարակվող Awene շաբաթաթերթը, հայտնում է, որ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին Բաղդադում գաղտնի հանդիպել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) բարձրաստիճան ներկայացուցչի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի գլխավորած «Քրդստանի հայրենասերների միության» միջնորդությամբ: Նշվում է, որ հանդիպման ժամանակ Մալիքին PKK-ի բարձրաստիճան ներկայացուցչին հայտնել է, որ եթե PKK-ն աջակցի Սիրիայի իշխող ռեժիմին, ապա իրենք ամեն կերպ կաջակցեն PKK-ին:

No comments: