
«ԱԶԳ», 15-05-2009- Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համադրող խորհուրդը (ՖՀԿՀԽ-CCAF) մայիսի 14-ին խմբագրությանը հասցեագրած իր հաղորդագրությամբ խիստ մտահոգություն է արտահայտել ապրիլի 22-ին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած հաշտեցման համատեղ հայտարարության վերաբերյալ: Ֆրանսահայ լրագրող Ժան Էսքիյանը գրում է, որ նրանք ծայրաստիճան վերապահումներով եւ սկեպտիցիզմով են ընդունել լուրը եւ արտահայտել իրենց անհամաձայնությունը դրան հետեւյալ երեք պատճառներով.
ա) համատեղ հայտարարությունը ապրիլի 24-ի նախօրյակին ստորագրելը չափազանց անպատեհ էր,
բ) հայտարարությունը ստորագրելու փութաջանությունը կասկածներ է հարուցում, որ Հայաստանը ստիպված կլինի անընդունելի եւ նույնիսկ վտանգավոր զիջումներ կատարել երկրի ազգային անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցերի վերաբերյալ,
գ) Հայաստանի կառավարությունը ենթարկվում է ուժեղագույն ճնշումների, որոնք գործադրում են իրենց սեփական շահերը հետապնդող գերտերությունները:
No comments:
Post a Comment