Ա1+- 18-5-2009- Հայտնի սփյուռքահայ բարերար, գործարար Վահագն Հովնանյանը մտավախություն ունի, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո հայերը կսկսեն տներն ու հողը վաճառել թուրքերին:
«Ես չգիտեմ այդ կոնտրոլը ինչպես պետք է պահվի. Եթե մի քանի դրամ, դոլար ավելի տան, հայերը պիտի արագ կերպով ծախեն իրենց տուները: Հազիվ մեր հողերը հետ բերեցինք ադրբեջանցիներեն, չըլա' նորեն հետ դառնան հողերը ուրիշներու: Ասիկա է իմ մեծ մտավախությունը»,-ասաց նա
Վահագն Հովնանյանը հիշեցրեց, որ «քարտեզի վրա մենք իրենց դիմաց մի փոքր կետ ենք» եւ ավելացրեց, որ թեեւ մեր սահմանին մոտ իրենք շատ հող ունեն, բայց մեր հողերն իրենց ավելի հրապուրիչ են, որովհետեւ իրենց' թուրքերի հողերի վրա քուրդերը կապրեն»:
Հովնանյանի մտահոգությունը կարող է փարատվել օրենսդրական լուրջ փոփոխություններից հետո միայն: Այլապես, եթե ամերիկացուն, չինացուն, սփյուռքահային կարելի է վաճառել, իսկ ինչու թուրքին չպետք է վաճառեն տունը. այս օբյեկտիվ հարցադրումը կարող է առաջանալ ամեն պահ:
Վահագն Հովնանյանը, շարունակելով պատասխանել «Ա1+»-ի հարցին, մեկնաբանեց, թե ինչպես է վերաբերում նրան, որ 40 հազար հայ անօրինական ճանապարհով աշխատում է Թուրքիայում, եւ սա առիթ տալիս, որ Էրդողանը սպառնա, թե նրանց կվտարի անհրաժեշտության դեպքում:
«Կարեւորը պատվով աշխատիս, եթե երթան եւ իրենց ճակտի քրտինքով դրամ շահին, տուն ղրկեն, որ ընտանիք պահեն, բռավո իրենց: Անոր ճակատը պետք է համբուրել: Չեմ ասում Թուրքիա է, Մոսկվա, կամ Ամերիկա է, կարեւորը պատվով կաշխատին. գործի տեղ է, որտեղ դրամ կվաստակեն եւ ընտանիք կպահեն, ամենեն կարեւորը պատվով դրամ շինելն է»,-նշեց նա:
Հովնանյանը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց առանց նախապայմանների. Բայց հիշեցրեց, որ վերջերս Թուրքիան սկսել է նախապայմաններ առաջ քաշել, այնինչ նախապայման դնելու լրիվ իրավունքն ուներ Հայաստանը: Հովնանյանն այստեղ էլ ունի մտավախություն, որ թուրքական շուկայի ճնշմանը հայկական տնտեսությունը չի կարողանա դիմակայել:
Օրենքը մեկ ձեւ պետք է գործի, ամեն մարդու համար տարբեր ձեւերով չպետք է գործի,-այսօր հայտարարեց Վահագն Հովնանյանը' նկատի ունենալով մենաշնորհ ունեցող ու տարբեր արտոնություններից օգտվող օլիգարխներին: Իսկ տնտեսական ճգնաժամի վերաբերյալ էլ կարծիք հայտնեց,թե մի քիչ էլ կվատանա վիճակը, ապա կսկսի շտկվել: Հովնանյանն արդեն 50 տարի զբաղվում է նույն գործով' շինարարական բիզնեսով եւ արդեն 12 անգամ նման ֆինանսական ճգնաժամերի հանդիպել է, բայց այս վերջինն, ըստ նրա, ամենադժվարն էր: Միայն մարտի 3-ին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, Հովնանյանները 23-24 տոկոսով տուժել են, քանի որ աշխատում են միայն ՀՀ ազգային արժույթով' դրամով:Monday, May 18, 2009
Թուրքերը կգնե՞ն հայերի տները
Ա1+- 18-5-2009- Հայտնի սփյուռքահայ բարերար, գործարար Վահագն Հովնանյանը մտավախություն ունի, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո հայերը կսկսեն տներն ու հողը վաճառել թուրքերին:
«Ես չգիտեմ այդ կոնտրոլը ինչպես պետք է պահվի. Եթե մի քանի դրամ, դոլար ավելի տան, հայերը պիտի արագ կերպով ծախեն իրենց տուները: Հազիվ մեր հողերը հետ բերեցինք ադրբեջանցիներեն, չըլա' նորեն հետ դառնան հողերը ուրիշներու: Ասիկա է իմ մեծ մտավախությունը»,-ասաց նա
Վահագն Հովնանյանը հիշեցրեց, որ «քարտեզի վրա մենք իրենց դիմաց մի փոքր կետ ենք» եւ ավելացրեց, որ թեեւ մեր սահմանին մոտ իրենք շատ հող ունեն, բայց մեր հողերն իրենց ավելի հրապուրիչ են, որովհետեւ իրենց' թուրքերի հողերի վրա քուրդերը կապրեն»:
Հովնանյանի մտահոգությունը կարող է փարատվել օրենսդրական լուրջ փոփոխություններից հետո միայն: Այլապես, եթե ամերիկացուն, չինացուն, սփյուռքահային կարելի է վաճառել, իսկ ինչու թուրքին չպետք է վաճառեն տունը. այս օբյեկտիվ հարցադրումը կարող է առաջանալ ամեն պահ:
Վահագն Հովնանյանը, շարունակելով պատասխանել «Ա1+»-ի հարցին, մեկնաբանեց, թե ինչպես է վերաբերում նրան, որ 40 հազար հայ անօրինական ճանապարհով աշխատում է Թուրքիայում, եւ սա առիթ տալիս, որ Էրդողանը սպառնա, թե նրանց կվտարի անհրաժեշտության դեպքում:
«Կարեւորը պատվով աշխատիս, եթե երթան եւ իրենց ճակտի քրտինքով դրամ շահին, տուն ղրկեն, որ ընտանիք պահեն, բռավո իրենց: Անոր ճակատը պետք է համբուրել: Չեմ ասում Թուրքիա է, Մոսկվա, կամ Ամերիկա է, կարեւորը պատվով կաշխատին. գործի տեղ է, որտեղ դրամ կվաստակեն եւ ընտանիք կպահեն, ամենեն կարեւորը պատվով դրամ շինելն է»,-նշեց նա:
Հովնանյանը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց առանց նախապայմանների. Բայց հիշեցրեց, որ վերջերս Թուրքիան սկսել է նախապայմաններ առաջ քաշել, այնինչ նախապայման դնելու լրիվ իրավունքն ուներ Հայաստանը: Հովնանյանն այստեղ էլ ունի մտավախություն, որ թուրքական շուկայի ճնշմանը հայկական տնտեսությունը չի կարողանա դիմակայել:
Օրենքը մեկ ձեւ պետք է գործի, ամեն մարդու համար տարբեր ձեւերով չպետք է գործի,-այսօր հայտարարեց Վահագն Հովնանյանը' նկատի ունենալով մենաշնորհ ունեցող ու տարբեր արտոնություններից օգտվող օլիգարխներին: Իսկ տնտեսական ճգնաժամի վերաբերյալ էլ կարծիք հայտնեց,թե մի քիչ էլ կվատանա վիճակը, ապա կսկսի շտկվել: Հովնանյանն արդեն 50 տարի զբաղվում է նույն գործով' շինարարական բիզնեսով եւ արդեն 12 անգամ նման ֆինանսական ճգնաժամերի հանդիպել է, բայց այս վերջինն, ըստ նրա, ամենադժվարն էր: Միայն մարտի 3-ին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, Հովնանյանները 23-24 տոկոսով տուժել են, քանի որ աշխատում են միայն ՀՀ ազգային արժույթով' դրամով:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment