Monday, May 4, 2009

Մայիսին Էրդողանը կայցելի Բաքու

/PanARMENIAN.Net/ 02.05.2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան սօասվում է մայիսին: Այդ մասին Բաքվում ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: «Մոտ ժամանակներս սպասվող այցի ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասել է նա: Թուրք դիվանագետը նաեւ նշել է, որ այցի շրջանակներում զանազան ոլորտներում երկրների միջեւ համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ քննարկում է սպասվում: «Թուրքիայի համար գազի արժեքի բարձրացման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Գոյություն ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գազի գնման մասին պայմանագիր: Գինը կարգավորվում է այդ պայմանագրին համապատասխան: Փաստաթղթի համաձայն, երբ ժամանակը գալիս է, այդ հարցը քննարկվում է: Տեղեկատվություններն այն մասին, որ գազի գինը բարձրացվելու է, ճիշտ չեն»,- ընդգծել է Կըլըչը: Մայիսի առաջին կեսին Թուրքիայի վարչապետը մտադիր է Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այցելել նաեւ Մոսկվա: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Էրդողանը Բաքու կժամանի մոսկովյան հանդիպումից հետո:

No comments: