
Tert.am.3-5-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է նախարարների կաբինետի պաշտոնների փոփոխության մասին։ Փոփոխություններ են արձանագրվել հիմնական ինը պաշտոններում, այդ թվում՝ արտգործնախարարի։
Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, առանցքային և էական փոփոխությունը Ահմեդ Դավիթօղլուի նշանակումն է երկրի արտգործնախարարի պաշտոնին, ով այդ պաշտոնում փոխարինել է Ալի Բաբաջանին։ Վերջինս էլ նշանակվել է տնտեսության համակարգման համար պատասխանատու նախարար։ Այդ նշանակման շնորհիվ մինչ այդ տարբեր նախարարների հսկողության տակ գտնվող հաստատությունները կմիավորվեն մեկ կառույցում։
Թուրքիայի վարչապետը Բաբաջանի նշանակումն այդ պաշտոնին բացատրել է տնտեսական ծանր իրավիճակում մեկ ղեկավար անձի առկայության կարևորությամբ։
«Մենք ցանկանում ենք էլ առավել ուժեղանալ և մեկ ղեկավար ձեռք ունենալ տնտեսության վրա»,- հավելել է Էրդողանը։
Նշենք նաև, որ իրենց պաշտոններից են զրկվել ութ նախարարներ։
Տասը նախարարներ մնացել են իրենց պաշտոններում։
No comments:
Post a Comment