Thursday, May 14, 2009

«Հրապարակ». Քոչարյանի որդին հարբած՝ Դուբայի ոստիկանությունում

Tert.am 13-5-2009- Ինչպես հայտնի է, երեկ չի կայացել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած դատական երկրորդ նիստը: Պատճառներին ու մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքից: «Հրապարակ» օրաթերթն էլ բավական ուշագրավ պատճառներ է տեսնում դատական այս ձգձգումների մեջ. ներկայացնենք հատվածներ: Քոչարյանի որդին հարբած՝ Դուբայի ոստիկանությունում ... Քոչարյան Ռոբերտն արդեն երկու անգամ որպես հայցվող դատարանի դռներին է հայտնվում։ Հասկանում ենք, որ անձամբ չի գալիս, Հայաստանում նախադեպը չունեցող գին կրակող փաստաբան է ուղարկում, բայց ամեն անգամ այս թեմայով լրատվություն տարածելիս թերթերն ու կայքերը հիշեցնում են, թե ինչ պատճառով է Հայաստանի երկրորդ նախագահը դատի տվել պարբերականին ... Ռոբերտ Քոչարյանն այսպիսով ամիսը առնվազն երկու անգամ մի քանի լրատվամիջոցով հիշեցնելու է, թե ինչ է արել արքայազնիկը մուսուլմանական ավանդապահ մի երկրի ամենախոշոր քաղաքում: Դա այն Քոչարյանն է, որի իշխանության գալուց մի քանի տարի հետո փակվեց «Ա 1+» հեռուստաընկերությունը, որովհետև չէր սիրում, դրանից անցավ ևս մի քանի տարի, և փակվեց ռուսական НТВ ալիքը, ինչ է թե ցույց էր տվել Ռոբերտի արքայազնին մոսկովյան կլուբներում 1000 դոլարանոց շամպայն խմելիս: Մամուլում 10 տարի շարունակ լուրեր են տպվել նախկին նախագահ կոչվածի բիզնեսների մասին, նրա անունը կապվել է հոկտեմբերի 27-ի պատվիրատուների հետ, նա թերթերի էջերում մեղադրվել է որպես մարտի 1-ի բարձրագույն հրամանատար... Այս թեմաներով հազարավոր հրապարակումներ կան, բայց թոշակառուի ներվերը հանկարծ «ՀԺ»-ի լուրից տեղի տվեցին...

No comments: