Saturday, May 16, 2009

ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Շահումյանի շրջանի զարգացման հեռանկարներին

/PanARMENIAN.Net/ 15.05.2009 - Մայիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Շահումյանի շրջանում տիրող իրավիճակին եւ հետագա զարգացման հեռանկարներին: I\Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցության ժամանակ քննարկվել է շրջանի կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին` ընդգծելով բարձրացված խնդիրներին ըստ առաջնահերթության մոտեցման, ինչպես նաեւ օպերատիվ եւ համակողմանի լուծման անհրաժեշտությունը: Նախագահը կարեւորել է շրջանի տարբեր ոլորտները անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

No comments: