Tert.am.22-5-2009- Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից Հայաստանը, հավանաբար, աշխարհի եզակի տեղերից է, որտեղ ՆԱՏՕ-ի զինվորները՝ տվյալ դեպքում թուրք զինվորները կանգնած են ռուս զինվորների դեմ: Այս ամենը շատ նման է «սառը պատերազմի» արձագանքին: Այս մասին իր` «Թուրքիայի հետ սահմանի մոտ բնակվող հայերը զգուշությամբ են վերաբերվում հարաբերությունների ջերմացմանը» հոդվածում Հայաստան կատարած այցից հետո գրում է «The New York Times» թերթի լրագրողը:
Բլուրի վրա գտնվող Խոր Վիրապ վանքից պարզորեն երևում են թուրքական հողերը, որտեղ ժամանակին ապրել են էթնիկ հայերը, հավաստում է հոդվածագիրը:
«Թուրքական կառավարությունն արդեն վաղուց է ինչ, վիճարկում է Ցեղասպանության փաստը` պնդելով, որ հայերը կեղծում են պատմական փաստերը: Նրանք ասում են, որ Առաջին համաշխարհային պատերազմը մռայլ ժամանակաշրջան է եղել, երբ պատերազմի թոհուբոհում բազմաթիվ էթնիկ հայեր են զոհվել: Սակայն, համաձայն նրանց հայտարարությունների, հայերի ոչնչացման ոչ մի արշավ չի կազմակերպվել, և նրանք պնդում են, որ այդ ժամանակ զոհվել են նաև բազմաթիվ էթնիկ թուրքեր:
Պատմաբանների մեծամասնությունը կարծում է, որ թուրքերի հայտարարությունները վստահության արժանի չեն»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:
Saturday, May 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment