Saturday, January 9, 2010

Իտալական հանրահայտ թերթը կտպագրի ցմահ բանտարկված քուրդ առաջնորդ Աբդուլահ Օջալանի հրապարակումները

News.am. 9-1-2009- Իտալական օրաթերթերից՝ II Manifesto-ն հունվարի 9-ից կտպագրի Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանի հրապարակումները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Իտալիայի կոմունիստների ամենակարեւոր լրատվական միջոցներից մեկի՝ II Manifesto-ի հայտարարության համաձայն՝ Աբդուլահ Օջալանը սկսելու է գրել իրենց թերթի համար։ Օջալանը, բացի քրդական հարցի կարգավորման փնտրտուքից, կզբաղվի նաեւ այլ խնդիրների քննարկմամբ։ Նշենք, որ PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը 1999 թվականից ցմահ բանտարկված է Իմրալի կղզու բանտում։ Նա դատապարտվել է, թուրքական դատարանի բնորոշմամբ, տասնյակ սպանությունների եւ պայթյունների հետ կապ ունենալու մեղադրանքով։

No comments: