hayInfo.26 Հունիս 2009 - Երևանում 2009թ. մայիսին անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները, 2009թ. ապրիլի համեմատ, նվազել են 4.2%-ով և կազմել 302,4 հազար դրամ (840 դոլար): Այդ մասին ասվում է ստացված Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվետվության մեջ: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
Ըստ կոմիտեի տվյալների՝ 2009թ. մայիսին Երևանում վաճառվել է 43 անհատական բնակելի տուն, ինչը 6.2%-ով պակաս է 2009թ. ապրիլի ցուցանիշի համեմատ: Միաժամանակ 2008թ. մայիսի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երևանում նվազել է 63.2%-ով:Անհատական բնակելի տների ամենաբարձր գները Երևանում 2009թ. մայիսին արձանագրվել են Կենտրոնում՝ 501,2 հազար դրամ (մոտ 1400 դոլար)՝ մեկ քմ-ի համար, իսկ ամենացածր գները՝ Նուբարաշեն համայնքում, որտեղ մեկ քառակուսի մետրը կազմել է 155,3 հազար դրամ (մոտ 430 դոլար):
Tuesday, June 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment