Օրեր առաջ օրաթերթը հրապարակել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Իրան պաշտոնական այցի չմեկնելու պատճառները, որը տեղ էր գտել մեր մամուլի տեսությունում: Հրապարակմանը արձագանքել է նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:
Հաստատել են
Երեկ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հաստատել է նախօրեին մեր թերթում տպագրված տեղեկությունը այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Իրան հետաձգվել է։ «Իսլամական Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանիի հրավերով մեծարգո պարոն Հովիկ Աբրահամյանի այցը ծրագրվել էր ս.թ. հունիսի 20-ից 21-ը և հետաձգվեց իրանական կողմի առաջարկով»,- ասված է Իրանի դեսպանատան կողմից մեզ ուղարկված գրության մեջ։ Իրանական կողմը, սակայն, հայտնում է, որ Հովիկ Աբրահամյանին չի ասվել, թե եթե ինքը գնա, իրեն չեն ընդունի։ Այսինքն՝ հետաձգումը կազմակերպվել է այլ ձևակերպմամբ։ Սա, սակայն, էական չէ, քանի որ միայն այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանը այցի հետաձգման մասին տեղեկացել է օդանավակայանում, ավելի քան խոսուն է և ՀՀ իշխանությունների նկատմամբ Իրանի իշխանությունների վերաբերմունքի հստակ ցուցիչ։
Saturday, June 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment