Tert.am. 15-8-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել 11-ամյա լրագրողին: Սկսնակ լրագրող Դեյմոն Ուիվերը՝ Ֆլորիդա նահանգից, արդեն երկար ժամանակ երազում էր շփվել նախագահի հետ: Նա նույնիսկ հատուկ ժամանել էր Վաշինգթոն` Օբամայի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, սակայն նրան դա չի հաջողվել` մեծ թվով մարդկանց առկայության պատճառով: Եվ ահա, վերջապես, Դեյմոնի երազանքն իրականություն դարձավ:
- Բարև Ձեզ, սըր, ինչպե՞ս եք: Ամեն ինչ լա՞վ է: Ես Բարաքն եմ, ուրախ եմ Ձեզ տեսնել: Դուք հիանալի տեսք ունեք:
Նախագահի նման ողջույնից հետո Դեյմոնը բոլորովին էլ իրեն չկորցրեց և միանգամից հարցրեց Օբամային` ինչպես է նա պատրաստվում կրթությունն ավելի մատչելի դարձնել, իսկ դպրոցական նախաճաշերը` ավելի բազմազան: Զրուցակիցները նաև խոսեցին բասկետբոլի և այն մասին, թե որքան պատասխանատու է նախագահ լինելը: Հարցազրույցի վերջում, երկուսն էլ շատ գոհ մնացին:
Հավելենք, որ Ուիվերը տեղի հեռուստատեսության աստղ է: Հարկ է նշել նաև, որ նա արդեն հասցրել է շփվել մի շարք ճանաչված մարդկանց հետ: Նրանց թվում են Օփրա Ուինֆրին, Սամուել Էլ Ջեքսոնը, Քերոլին Քենեդին, հաղորդում է «Вести»-ն:Sunday, August 16, 2009
11-ամյա լրագրողը հարցազրույց է վերցրել Բարաք Օբամայից
Tert.am. 15-8-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել 11-ամյա լրագրողին: Սկսնակ լրագրող Դեյմոն Ուիվերը՝ Ֆլորիդա նահանգից, արդեն երկար ժամանակ երազում էր շփվել նախագահի հետ: Նա նույնիսկ հատուկ ժամանել էր Վաշինգթոն` Օբամայի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, սակայն նրան դա չի հաջողվել` մեծ թվով մարդկանց առկայության պատճառով: Եվ ահա, վերջապես, Դեյմոնի երազանքն իրականություն դարձավ:
- Բարև Ձեզ, սըր, ինչպե՞ս եք: Ամեն ինչ լա՞վ է: Ես Բարաքն եմ, ուրախ եմ Ձեզ տեսնել: Դուք հիանալի տեսք ունեք:
Նախագահի նման ողջույնից հետո Դեյմոնը բոլորովին էլ իրեն չկորցրեց և միանգամից հարցրեց Օբամային` ինչպես է նա պատրաստվում կրթությունն ավելի մատչելի դարձնել, իսկ դպրոցական նախաճաշերը` ավելի բազմազան: Զրուցակիցները նաև խոսեցին բասկետբոլի և այն մասին, թե որքան պատասխանատու է նախագահ լինելը: Հարցազրույցի վերջում, երկուսն էլ շատ գոհ մնացին:
Հավելենք, որ Ուիվերը տեղի հեռուստատեսության աստղ է: Հարկ է նշել նաև, որ նա արդեն հասցրել է շփվել մի շարք ճանաչված մարդկանց հետ: Նրանց թվում են Օփրա Ուինֆրին, Սամուել Էլ Ջեքսոնը, Քերոլին Քենեդին, հաղորդում է «Вести»-ն:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment